Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess hajk
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ տեղը շախմատի Տաշքենդի մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Տաշքենդում անցկացված Ուզբեկստանի նախագահի գավաթի շախմատի թվով 2-րդ մրցաշարում:

Այսօր կայացած վերջին՝ 10-րդ տուրում, մեր շախմատիստն ոչ-ոքի խաղաց Ադրբեջանը ներկայացնող փորձառու գրոսմայստեր Արկադի Նայդիչի հետ:

Հայկ Մ. Մարտիրոսյանը, ինչպես նաև երեք մասնակիցներ, վաստակեցին 7-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը ճանաչվեց 2-րդը:

Մրցաշարի հաթող դարձավ ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևը, որը վերջին տուրում հաղթեց իր մրցակցին և վաստակեց 7,5 միավոր: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է: Հաղթողը կստանա 12 հազար, իսկ 2-րդ տեղը՝ 10 հազար դոլար: