Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ 2
A A
Քաղաքականություն

Մոսկվան հաստատել է Հայաստանի դիմումի ստացումը և հրադադարի պահպանման հույս հայտնել

ոսկվան հույս ունի, որ ռուսական միջնորդությամբ Երևանի ժամանակով ժամը 10-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը կկատարվի ամբողջ ծավալով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը` նշելով Ռուսաստանի ծայրահեղ մտահոգությունը սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։ Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարության կողմից ստացվել է դիմում իրավիճակի կարգավորման գործում առկա երկկողմ համաձայնագրերի համապատասխան և ՀԱՊԿ-ի գծով աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Ակնկալում ենք, որ ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը ս. թ. սեպտեմբերի 13-ին` Մոսկվայի ժամանակով 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին կկատարվի լիարժեքորեն», - նշված է հայտարարությունում։