Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին` 5:1։

Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2014, 2015 և 2017 թվականներին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում: Մեր թիմը Երևան կվերադառնա մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով: