Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Տնային տնտեսուհիները բողոքում են՝ թանկացումների պատճառով ձմռան համար գրեթե ոչինչ չեն պահածոյացրել (տեսանյութ)

Հայաստանում պարենային ապրանքների թանկացումները շարունակվում են: Աննախադեպ բարձր գնաճի ֆոնին քաղաքացինները չեն թաքցնում՝ եկամուտը չի բավարարում հոգալու անգամ առօրյա գլխավոր կարիքները, ուր մնաց՝ պատրաստվեն ձմռանը։ Շուկայում գրեթե չկան այնպիսի մարդիկ, որոնք իրենց թույլ կտան 1-2 կգ-ից ավելի բանջարեղեն կամ միրգ գնել:

Պաշտոնական վերջին՝ հունիս ամսվա տվյալներով Հայաստանում սննդամթերքը թանկացել է 17,4 տոկոսով։ Սա այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20 տոկոսով։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում