Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վրույր Հարությունյան
A A
Մշակույթ Հասարակություն

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

ՀՀ թատերական գործիչների միությունը խորը ցավով հայտնում է որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում։ 1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։

1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։

1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում։ 1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։

Նկարահանվել է «Վառած լապտեր», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»,  «Ծովահենների կայսրությունը», «Մի վախեցիր», «Փեսացուն կրկեսից», «Սուպեր մամա», «Երկրաշարժ»,  «Սիրո ուժը» և այլ հայտնի ֆիլմերում։