Լևոն Արոնյանը Մամեդյարովին թույլ չտվեց առաջ անցնել իրենից. Sinquefield Cup
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց 2022 Grand Chess Tour-ի վերջին փուլը` «Սինքֆիլդի գավաթի» խաղարկությունը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան, որը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ 5-ական միավորով կիսեց առաջին տեղը, սակայն 1,5:0,5 հաշվով հաղթեց թայ-բրեյքում: 3-4-րդ տեղերը բաժանեցին ամերիկացիներ Վեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակեցին 4,5-ական միավոր:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն վերջին` 9-րդ տուրում, հանդիպեց իրեն անմիջապես հետապնդող Շախրիյար Մամեդյարովի հետ: Ադրբեջանցի շախմատիստը, որը խաղում էր սպիտակներով, փորձեց ամեն գնով հաղթանակ տանել և առաջ անցնել մեր հայրենակցից: Լևոն Արոնյանը գրագետ պաշտպանվեց և 39-րդ քայլին մրցակցին ստիպեց հաշտություն կնքել:
Հայ շախմատիստը վաստակեց 3,5 միավոր և Հանս Նիմանի հետ բաժանեց 6-7-րդ տեղերը: Նա կստանա 19,500 դոլար պարգևավճար: