Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Մարզեր

Քերոբյանը հանդիպել է խաղողագործներին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով:
Այս մասին նա հայտնել է ՖԲ իր էջում։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ հանդիպել են Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքների խաղողագործների հետ, որոնց մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։
Այցելել են նաև Պռոշյանի կոնյակի գործարան,Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Նոր Ամասիայի խաղողի մթերման կայան և ՄԱՊ ընկերություն, շրջել ենք արտադրամասերով և զրուցել խաղողի մթերման ընթացիկ աշխատանքների շուրջ։