Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրիայիկներ
A A
Պաշտոնական

Կենդանաբանական այգու նորածինները. Միջերկրածովյան կրիաներն ունեցել են 6 ձագուկ

Այս անգամ էլ ակվատերարիումում նոր ծին ունենք: Միջերկրածովյան կրիաներն ունեցել են 6 ձագուկ՝ հայտնում են Երևանի Կենդանաբանական այգուց:

Այնքան փոքրիկ ու գեղեցիկ են: Տեսակի զուգավորման շրջանը մայիսից հուլիս ամիսների ընթացքում է, երբ նրանք դուրս են գալիս ձմեռային քնից։

Զուգավորումից հետո էգը սկսում է փորել հողը, նույնիսկ համտեսել` փնտրելով իդեալական տեղ ձվադրելու համար։ Ձվադրում են մոտ 3-4 ձու։ Կախված ջերմաստիճանից ձագերը ձվից դուրս են գալիս 65-75 օր անց։

Ի գիտություն

Միջերկրածովյան կրիաները ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում են որպես խոցելի տեսակ։ Բնակության արեալն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկան, հարավային Եվրոպան և հարավարևմտյան Ասիան: Տարածված են Կովկասի սևծովյան ափին։ Հայաստանում հանդիպում է միջերկրածովյան կրիայի հայկական ենթատեսակը, որը հայկական լեռնաշխարհի էնդեմիկ է։