A
A
«Ալաշկերտը» ռուս կիսապաշտպան է ձեռք բերել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Սերգեյ Իվանովի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
25-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, որի Մ-19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգային, իսկ երկրորդ թիմի կազմում խաղացել է Ռուսաստանի 1-ին դիվիզիոնում։ Սերգեյ Իվանովը խաղացել է նաև Սլովակիայի «Կոշիցե» և «Զեմպլին» թիմերում։