Բացել լրահոսը Փակել լրահոսը
305996964_2788789141265837_8954477414603700238_n
A A
Հասարակություն

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղը առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21: Տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
 
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով՝ ապահովելով մեր քաղաքացիների լիարժեք բուժսպասարկումն ու բուժօգնությունը: