Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բախումներ երկրպագուների միջև. Ս.Ադամյանի թիմի խաղը հետաձգվել է (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Նիս» - «Քյոլն» խաղը հետաձգվել է երկրպագուների անկարգությունների պատճառով:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Գերմանիայից Ֆրանսիա են ժամանել «Քյոլնի» մոտ 10 հազար համակիրներ: Խաղի մեկնարկից 40 րոպե առաջ մարզադաշտում և նրա շրջակայքում ընդհարումներ են սկսվել ֆրանսիացի և գերմանացի ֆաների միջև: Նրանց բաժանելու համար կանչվել են ոստիկանական ջոկատներ: Վերջինները արցունքաբեր գազ են օգտագործել կռվողներին բաժանելու համար: «Քյոլնի» ֆաներից մեկը վայր է ընկել տրիբունայից և բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Թիմերի ավագները կոչով դիմել են թիմի եկրպագուներին: Դրանից հետո իրավապահներին հաջողվել է կարգուկանոն հաստատել մարզադաշտում, և հանդիպումը սկսվել է մեկ ժամ ուշացումով:

Նշենք, որ գերմանական թիմի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը հայտավորված է պահեստայինների թվում: