A
A
Արայիկ Հարությունյանը հասարակական հատվածի հետ քննարկել է հանրային խորհրդի ստեղծման նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Արցախի Հանրապետության Նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրակավան հարցերն ու կանոնադրության նախագիծը։
Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը: