Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Մարության
A A
Հասարակություն

Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում․Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հ․ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ Հ․ Մարությանը, եթե նմանատիպ թղթեր էր ստորագրում, ապա օրերով ճշտում էր ամեն մի մանրուք, խորհրդակցում քաղաքապետարանում իրեն վստահելի մարդկանց հետ, նոր հետո «դաբրո էր տալիս»։