Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ-ում ԱՄՆ
A A
Պաշտոնական Հասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար։ Այս մասին հայտարարություն է տարածվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում։

Նշվում է նաև, որ ԴԱՎ-ի անվտանգության այս վարկանիշը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին կամ ՀՀ-ին պատկանող կամ ՀՀ-ի կողմից շահագործվող ինքնաթիռներին:

Հաշվի առնելով սա՝ դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից: