Բացել լրահոսը Փակել լրահոսը
305834841_449868523851637_5910693080719280824_n
A A
Պաշտոնական

Կուտակայինին վերաբերող հարցերի քննարկում՝ «Ցե-Կվադրատ»-ի ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ` հայտնում են ՍԱՏՄ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրներին, այն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին, համակարգի մասնակից ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների ուղղություններին և բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը նաև ընդգծել են կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքներ սկսել համատեղ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների, մասնավորապես՝ սոցիալական բնակարանաշինության ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության հաստատման, փորձի ու գիտելիքի մեկտեղմամբ՝ ծրագրերի մշակման և իրականացման շուրջ։