Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

Հավատ չի ներշնչում վարկածը, որ համածառայակիցը մտել եւ սպանել է քնած զինծառայողներին․ փաստաբան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  տեղի է ունենում Սյունիքի մարզի մարտական դիրքերից մեկում 19.08.2021թ. սպանված երեք զինծառայողների գործով նախնական դատական նիստը։

   Գործը մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի  դատավոր Մուշեղ Արամյանին։ Սակայն դատարանը բավարարել էր կողմերի միջնորդությունը եւ գործն ընդդատության կարգով ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այն մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։

 Գործով անցնում է երկու ամբաստանյալ Աղվան Հովհաննիսյան եւ Սամվել Գրիգորյանը։ Աղվան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող երկու և ավելի անձանց ինքնաձիգից կրակել և ապօրինաբար զրկել է կյանքից, իսկ Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վերջինիս դրդելու համար:

 Սպանված Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը դժգոհ է նախաքննության ընթաքից։  Նա «Ա1+»-ին ասաց, որ   հավատ չի ներշնչում նախաքննության առաջ քաշած այն վարկածը, որ համածառայակիցը մտել եւ սպանել է քնած զինծառայողներին։ Դա հիմնավորվում է նրանով, որ զինծառայողները բացի հրազենային  վնասվածքներից, ունեցել են մարմնական այլ վնասվածքներ։  Բացի այդ կրակոցները մի զենքից չեն արձակվել, այլ՝ տարբեր։

  Հայարփի Սարգսյանը կարծում է, որ գործը պետք է հետ ուղարկվի լրացուցիչ քննության։