Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Պաշտոնական

Մետրոյում խափանումներ են․ գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Երևանի մետրոպոլիտենի խոսնակը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։

Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։