A
A
Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում է կատարվել: Հայտնում է ոստիկանությունը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել ցուցմունք:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին:
`