Աշխարհը գնում է սխալ ուղղությամբ․ այն ինչ արել է մարդկությունը Երկիր մոլորակի հետ, ուղիղ ազդում է իր վրա․ Բրայան Մեյ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինձ համար պատիվ է արժանանալ այս մեդալին, չնայած, երբ Գարիկ Իսրայելյանն ասաց, որ խորհրդի որոշմամբ ինձ է տրվելու «Սթիվեն Հոքինգի» անվան մեդալը, ես պատասխանեցի, որ դեմ եմ քվեարկելու։ Իսկ նա հակադարձեց․ «Դու այլևս դա անել չես կարող։ Այնպես որ, ինձ այլևս ոչինչ չէր մնում, քան ընդունել այն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժպիտով նշեց աշխարհահռչակ երաժիշտ և աստղաֆիզիկոս, Queen խմբի կիթառահար և Starmus-ի համահիմնադիր Բրայան Մեյը, որին երեկ Starmus փառատոնի բացմանը շնորհվեց Սթիվեն Հոքինգի անվան մեդալ։
Հնչեցրած հարցին, թե ինչ ինչ է նրա համար նշանակում Հայաստանը, Բրայան Մեյը պատասխանեց․
«Շատ հուզիչ է։ Երբևէ չէի եղել և կցանկանայի ավելի երկար ժամանակ գտվել այստեղ ու ավելի շատ բան տեսնել։
Սպիտակի երկրաշարժից ի վեր մտահոգ եմ եղել Հայաստանի հարցերով։ Շատ պահեր են եղել, երբ ցանկացել են այլ երաժիշտների հետ գալ Հայաստան։ Եվ, կարելի է ասել, որ հիմա իմ երազանքի իրականացումն է»։
Բրայան Մեյը հիշեց նաև Ջիվան Գասպարյանի հետ իր համագործակցությունն ու նշեց, որ այն իրականացել է Գարիկ Իսրայելյանի շնորհիվ։ Իսկ սեպտեմբերի 7-ին կայանալիք «Ուրիշ աշխարհ» համերգին նա կհամագործակցի Ջիվան Գասպարյան կրտսերի հետ։
«Աշխարհն ասես սխալ ուղղությամբ է գնում։ Այն, ինչ արել է մարդկությունը Երկիր մոլորակի հետ, ուղիղ ազդում է իր վրա ու իր բացասական ազդեցությունն է թողնում։ Եվ ես ցանկանում եմ, որ մեր հայացքը սևեռենք ոչ միայն մարդկությանը, այլև մեր մոլորակին։ Եթե սկսենք ինչ որ նոր կետից, կունենանք ավելի լավ աշխարհ ողջ մարդկության համար»,- ընդգծեց աստղաֆիզիկոսն ու հավելեց, որ սիրում է տիեզերագնացներին ու աստղաֆիզիկոսներին, սակայն կցանկանար, որ հիմա ավելի շատ ուշադրություն դարձնեին Երկիր մոլորակին։
«50 տարի, մենք խոսում էինք տիեզերքի շուրջ, հիմա, կարծում եմ, գալիք 50 տարին կխոսենք Երկիր մոլորակի մասին, այն ավելի անվտանգ ու ապահով դարձնելու մասին»,- իր խոսքը եզրափակեց Բրայան Մեյը։