Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Factor ․ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում 5 րոպեում կտրել են մեծ ծառն ու տարել․ լրացված (տեսանյութ)

Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։ Ահազանգը հնչեցնում է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։

Բնակիչը նաև արձանագրել է ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։ Factor.am-ը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պարզելու՝ արդյո՞ք նշված անձինք ծառը կտրելու թույլտվություն ունեին։

․․․․․․․․․․․

Ժամեր առաջ  հրապարակած ծառահատման դեպքին քիչ առաջ արձագանքել է Երևանի քաղաքապետարանը։ Լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը տեղեկացրել է, որ Քաղաքապետարանը որևէ տոմս չի տվել ծառահատման համար, ուստի այն իրականացվել է ապօրինի.

«Դեպքի վայր ժամանած մեր աշխատակիցներն արձանագրել են, որ ծառը լիովին առողջ է եղել, իսկ ապօրինի ծառահատում իրականացրած անձիք փորձել են լրիվ մաքրել իրենց հետքերը. ծառի շրջակայքում անգամ մեկ տաշեղ չի եղել։ Դեպքի առթիվ հենց այս պահին նյութեր են հավաքվում ոստիկանություն ուղարկելու և քրեական գործ հարուցելու համար։ Նման բոլոր դեպքերն արագ արձագանք են ստանալու և բոլոր ապօրինի ծառահատումներ կատարողները խստագույնս պատժվեն»,- հավելել է Սարդարյանը։