Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիզ Թրաս
A A
Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Թրասը միևնույն ժամանակ ընտրվել է նաև որպես իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ:

Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր: Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները: Լիզ Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 399 ձայն: Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից: