Բացել լրահոսը Փակել լրահոսը
arm144298357843
A A
Քաղաքականություն Հասարակություն

Մհեր Սեդրակյանը ներկայացել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի, վաղ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Համապատասխան վարչությունում Սեդրակյանի պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ Սեդրակյանի գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք: