Բացել լրահոսը Փակել լրահոսը
հեռախոս գողանալ
A A
Պաշտոնական

72-ամյա թոշակառուի պայուսակից գողացել է բջջային հեռախոսը

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին:

Բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավվել է:
Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին՝ հայտնում է Ոստիկանությունը։