Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Միլան» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է խաղին

Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» կընդունի «Ինտերին»:

Չորս տուրից հետո նոմինալ տանտերերն ունեն 8, իսկ հյուրերը` 9 միավոր: «Միլանը» դեռևս պարտություն չի կրել, իսկ ահա «Ինտերը» 3-րդ տուրում զիջել է «Լացիոյին»` 1:3:

Թիմերի վերջին խաղում 3:0 հաշվով հաղթել են ինտերիստները, սակայն դա տեղի էր ունեցել Իտալիայի գավաթի խաղարկության ժամանակ: Ա սերիայի նախորդ առաջնությունում «Միլանը» սեփական դաշտում ոչ-ոքի էր խաղացել` 1:1, իսկ հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով:

Կողմերն արդեն հրապարակել են կազմերը: «Ինտերում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների թվում:

«Միլան» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.