Բացել լրահոսը Փակել լրահոսը
թունավորում կաթիլային
A A
Պաշտոնական

Իջևանի բենզալցակայանում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 քաղաքացիների վիճակը ծանր է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բենզալցակայանի պահակակետում` տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեք քաղաքացի հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:45-ին;