A
A
Շիրակում մոտ 200 հա տարածք է այրվում
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 3-ին, ժամը 13։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ, Անուշավան, Հառիճ գյուղերի և Արթիկ քաղաքի միջնամասում գտնվող սարերում. այրվում է մոտ 150-200 հա չոր խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին` տեղեկացնում է ԱԻՆ-ը: