Բացել լրահոսը Փակել լրահոսը
արմեն հարությունյան
A A
Հասարակություն

ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն ազատ է արձակվել

Հրանոթի արկերի գործով անցնող, 2 ամսից ավելի կալանքի տակ գտնվող  ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Հարությունյանը ՊՆ-ին է մատակարարել 1.083.000 դոլար արժեքով չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ։