Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ոստիկանություն
A A
Հասարակություն

Ճամբարակում անհայտ անձը պատուհանով մտել է առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս

Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս: Հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսները հայտնաբերվել են:Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: