Շտապել է պետք, որ փաստի առաջ չկանգնենք․ կրթական ոլորտը՝ «Region 5+»-ի տեսախցիկով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրթական ոլորտի խնդիրներն են տեղ գտել «Region 5+»-ի այս շաբաթվա թողարկման մեջ:
Ի՞նչ ունենք դպրոցներում և բուհերում: Ո՞ւր են հասել ոլորտի բարեփոխումները, որոնց մասին խոսել են միշտ և շարունակում են խոսել, բայց համակարգային փոփոխությունների ականատեսն այդպես էլ չենք դառնում:
Ավելին, ինչպես միշտ, դպրոցների ու բուհերի քաղաքականացումը շարունակվում է, բազմաթիվ երեխաներ մեր երկրում շարունակում են զրկված մնալ կրթություն ստանալու հնարավորությունից, դեռևս կան անմխիթար պայմաններում գտնվող կրթական հաստատություններ...
Ի՞նչ խնդիրներ կան հեռավոր գյուղական բնակավայրերում գործող կրթական հաստատություններում, ինչպե՞ս է իրականացվում ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը, և առհասարակ՝ որո՞նք են հայաստանյան կրթական համակարգում առկա բացերը: «Region 5+»-ի շրջանակներում փորձել ենք տալ հարցադրումների պատասխանները: