Բացել լրահոսը Փակել լրահոսը
83142_b
A A
Պաշտոնական

Կապան քաղաքի N զորամասի հրաձգարանի մոտ հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի N զորամասի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 36 հրշեջ-փրկարար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի մասնաճուղի 5 և «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 10 աշխատակիցներ: