A
A
4,5 ժամ է տեւել հրդեհի մարումը
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 2-ին, ժամը 11։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևաբերդ գյուղի մոտակա հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 15:38-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 5 քաղաքացի։