A
A
Հայտնաբերվող կանգնակները տեղում դուրս են բերվում. քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվտոկայանատեղիներում մեքենաների կայանումն արգելող արկղեր, փայտե և երկաթե կոնստրուկցիաներ. Երևանի քաղաքապետարանը հասարակական կարգի պահպանության ծառայության միջոցով շարունակում է ստուգայցերը՝ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում կայանատեղիներում դրված կանգնակները հեռացնելու համար:
Տնտեսվարողների անօրինական գործունեության հետևանքով հաճախ խաթարվում է քաղաքի երթևեկությունը: Հայտնաբերվող կանգնակները տեղում դուրս են բերվում: Խնդրի լուծման նպատակով շրջայցերը լինելու են շարունակական: