Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ես հնարավորություն ունենայի վերցնել միայն Արցախի անձնագիր, ապա ես դա կանեի․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Մենք պարտվել ենք ինֆորմացիոն դաշտում, մենք պարտվել ենք քաղաքական դաշտում, մենք պարտվել ենք տեխնոլոգիական դաշտում»,- այս մասին նշեց «Ապագա հայկականը» նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանը Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ պատերազմը ինֆորմացիոն դաշտում ավելի դաժան է, քան ռազմական դաշտում, և Հայաստանն ու Արցախը կարիք ունեն մեդիադաշտի փոփոխության․ «Կիբերբուլինգի ժամանակ չես կարող փախչել և չգիտես, թե ինչպես քեզ պահել այդ նոր իրավիճակի մեջ։ Ամեն բլոգեր մի բան բացում ա, ինչ ուզում, ասում ա։ Մեդիադաշտը շատ կարևոր է Հայաստանի համար, Արցախի համար, միֆերի դեմ պետք է պայքարենք»։

Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է տարածաշրջանում երկարատև խաղաղություն, Ռուբեն Վարդանյանը նշեց․ «Մենք մտել ենք մի դարաշրջան, երբ աշխարհը փոխվում է և, ցավոք սրտի, տեղի են ունենում պատերազմներ և մեծ զոհեր։ Մարդկանց մոտ լուրջ անհանգստություն կա պատերազմի, և դա վտանգավոր է։ Մենք ունենք իրավիճակ, որ Արցախի լեգիտիմիզացիան բավականին երկարատև ժամանակ է պահանջում, եթե ազգը ասում է՝ ես չեմ փախչելու, և մենք պայքարելու ենք»։

Ռուբեն Վարդանյանը նշում է, որ ինքը հնարավորություն ունի մեծ ծրագրեր իրագործելու Արցախում և Հայաստանում՝ նոր տեխնոլոգիաներ, տուրիզմ, բանակի հետ կապված հարցեր, գյուղատնտեսության հետ կապված հարցեր։

Ռուբեն Վարդանյանը նշեց նաև, որ ինքը սանկցիաների մեջ չէ․ «Եթե ես ուզեի սանկցիաներից հեռանալ, ես Արցախ չէի գա, այլ ուրիշ երկրներ կգնայի։ Եթե ես հնարավորություն ունենայի վերցնել միայն Արցախի անձնագիր, ապա ես դա կանեի»։

Մանրամասները՝ տեսանյութում։