A
A
Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները մեկնել են Ադրբեջան
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններն։ Այս մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտնել է թուրքական «TRT haber»-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հայտարարությունում նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են իրականացվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման և այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։