Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փրկագի՞ն բանակում չծառայելու համար․ լեգիտիմացվում է ընկալումը, թե ծառայությունը պատիժ է. Իոաննիսյան (տեսանյութ)

 Կառավարությունը ասես ատելության սերմեր է ցանում․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը նման մտավախություն է հայտնում՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

  Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա զինծառայությունից։

Աղքատը կմտածի՝ ինչու պետք է մեռնեմ հարուստի համար, իսկ հարուստն էլ  վերեւից  կսկսի նայել,- ասում է  Իոաննիսյանը։

Ըստ նրա՝  նաեւ  լեգիտիմացվում է այն ընկալումը, որ բանակում ծառայությունը պատիժ է․ դրանից ազատվելու համար փրկագին է  փաստորեն վճարվում։

Ընդհանրապես՝  նախագծի հետ կապված  չորս խնդիր կա։

Մանրամասները՝ տեսանյութում