Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք 2 տարի ու կես ա էս կառավարության քաշվածն ենք․ ավտոներկրող (տեսանյութ)

Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց ավտոներկրողները ակցիա էին կազմակերպել ընդդեմ թանկացումների։

«Մենք՝ ձեռներեցներս, երկու տարի ու կես ա էս կառավարության քաշվածն ենք՝ մեր վրա կան կուտակված հազարավոր մեքենաներ»,- նշում է ակցիայի մասնակիցներից Տիգրան Հովհաննիսյանը։

«Հունիսի 1-ից մաքսազերծման բոլոր գները չկան օնլայն համակարգում ու մենք չգիտենք, թե ինչպիսի գումարներ ենք վճարելու մաքսազերծման համար»,-նշեց ավտոներկրող քաղաքացիներից մեկը։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ՊԵԿ պատասխանատու որևէ պաշտոնյայի հետ, սակայն նրանց հետ ոչ մեկ չհանդիպեց։

Ցուցարարները նշեցին, որ խնդիրը չլուծելու պարագայում իրենց բողոքի ակցիաները շարունակական կլինեն։

Մանրամասները  տեսանյութում։