A
A
Գագիկ Սարգսյանը վերընտրվել է ՀԴՍ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ևս 5 տարով վերընտրվել է այդ պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Գագիկ Սարգսյանը 2005-2016թթ. հանդիսացել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021թթ:՝ փոխնախագահը, 2021թ. օգոստոսից՝ ֆեդերացիայի նախագահ մեկ տարի ժամկետով:
Համաժողովի որոշումով փոփոխություններ են կատարավել նաև կանոնադրությունում, մասնավորապես.
- փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը: Նոր անվանումն է՝ «Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ:
- Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև Պարադահուկավազքը, Պարալեռնադահուկային սպորտը և Պարասնոուբորդը:
- Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը: