Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Վրաերթի ենթարկված տղամարդը 3 օր անց մահացավ

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Օգոստոսի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 75-ամյա Գրիշա Ե.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն: