Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess dubai
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները հետապնդողների թվում են. Dubai Open-2022

Դուբայում ընթացող շախմատի Dubai Open-2022 բաց մրցաշարում Հայաստանի շախմատիստներն առայժմ գտնվում են հետապնդողների թվում:

Երեկ կայացած 4-րդ տուրում մեր գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը երեք հաղթանակ էր տարել մեկնարկում, պարտվեց հնդիկ շախմատիստ Պրագնանանդհային: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Ադիտյա Վարուն Գանպային: Մեր շախմատիստները 4 հնարավորից վաստակել են 3-ական միավոր և այժմ բաժանում են 10-39-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են հնդիկ Պրագնանանդհան և ղազախստանցի Ռինատ Ջումաբաևը, որոնք ունեն 4-ական միավոր: Մրցաշարին մասնակցող Հայաստանի նախկին շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը, որն այժմ հանդես է՝ գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, 3,5 միավորով կիսում է 3-9-րդ տեղերը:

Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ, իրանցի Կիան Պուրմոսավի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցն է հնդիկ միջազգային վարպետ Շեյխ Մոհամադ Նուբայրշահը: Վլադիմիր Հակոբյանը կխաղա հնդիկ գրոսմայստեր Սետուրամանի հետ: