Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter (1)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը խաղալու ժամանակ չստացավ

Միլանի «Ինտերը» Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում իր հարկի տակ ընդունեց առաջնության նորեկ «Կրեմոնեզեին» և հաղթեց 3:1 հաշվով: Միլանյան ակումբը սկզբում երեք գոլ խփեց, սակայն հանդիպման վերջին րոպեին մեկ գնդակ բաց թողեց:

«Ինտերը» երրորդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում և վաստակած 9 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Միլանցիները դեռևս մեկ միավորով ետ են մնում Հռոմի «Ռոմայից»:

«Ինտերի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը երկշաբաթյա ընդմիջումից հետո առաջին անգամ ընդգրկվել էր պահեստայինների թվում, սակայն նա այդպես էլ խաղաժամանակ չստացավ:

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի սեպտեմբերի 3-ին: Այդ օրը ինտերիստները կհանդիպեն իրենց ամենասկզբունքային մրցակցի՝ «Միլանի» հետ: