Բացել լրահոսը Փակել լրահոսը
dccbe1c4aa3846456aea3a02af56a5e7_M
A A
Հասարակություն

Իսակովի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանը տտեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում:

Մասնավորապես՝ հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով:

Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: