Մահացել է Մանանա Ասլամազյանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ավտովթարից մահացել է լրագրող,մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանը:Նա 70 տարեկան էր:
Մանանա Ասլամազյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում, ՀԽՍՀ։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974 թվականից ապրել է Մոսկվայում։ Վերջին տարիներին տեղափոխվել էր Երեւան։
Մեծ է նրա ներդրումը լրագրության զարգացման գործում եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում: Նա ժամանակին գլխավորել է «Ինտերնյուս» -ը:
Ով գեթ մեկ անգամ հանդիպել է նրան.չի մոռանա նրա պրոֆեսիոնալիզմը, կենսուրախությունը, ժպիտը: Դրա վկայություն է նաեւ սոցհարթակներում՝ նրա մահվան լուրից ազդված օգտատերերի ցավակցագրերը:
«Ա1+»ը ցավակցում է նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին, լրագրողական համայնքին:
Ոստիկանության հաղորդագրությունը
Օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն: