Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert (5)
A A
Սպորտ

«Ալաշկերտը» խզել է 2 հարձակվողների պայմանագիրը

Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի հարձակվողներ Դավիդ Խուրցիձեի և Ալեքսանդր Կարապետյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։

250 հազար եվրո տրանսֆերտային արժեք ունեցող Դավիդ Խուրցիձեն «Ալաշկերտի» մեկնարկային խաղին մասնակցելուց հետո այլևս չէր հայտավորվել մնացած հանդիպումներում, ուստի նրա պայմանագրի խզումը սպասելի էր։ Իսկ ահա Ալեքսանդր Կարապետյանի հեռացումն անակնկալ է, քանի որ նա մասնակցել էր թիմի վերջին հանդիպմանը և օգնել հաղթանակ տոնել։

Ըստ որոշ աղբյուրների, Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի «Փյունիկում», որն այժմ կենտրոնական հարձակվող է փնտրում։ Դավիդ Խուրցիձեի հետագայի մասին տեղեկություն դեռևս չկա։