Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան Գլխավոր դատախազության շենքի մոտ (տեսանյութ)

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ բողոքի ակցիա արեցին Գլխավոր դատախազության դիմաց՝  Փաշինյանին մեղադրյալ ներգրավվելու պահանջով։

Նրանք պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազի կամ տեղակալի հետ։

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը նշեց․«Այսօր մենք այստեղ ենք նույն պահանջով: Բոլորս գիտենք, որ Արթուր Դավթյանի ժամկետը լրանում է մոտ օրերս եւ մենք ուզում ենք նրան ընդամենը վերջին շանս տալ՝ փրկելու իր ու իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը մեկընդմիշտ չգրվի նրա եւ նրա սերունդների ճակատին»:

Հիշեցնենք, որ նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։