A
A
Ադրբեջանը «Արևելք-2022» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով. ՌԴ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից 7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։
Զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների, մասնավորապես ՝ Ադրբեջանի, Ալժիրի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Նիկարագուայի, Սիրիայի և Տաջիկստանի օպերատիվ խմբերն ու դիտորդները:
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 50 հազար զինվորականներ։