Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo (2)
A A
Սպորտ

Գոռ Կարապետյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանիների չեմպիոն

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ Գոռ Կարապետյանը չեմպիոն է հռչակվել Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած աշխարհի առաջնությունում:

Մեր 81 կգ քաշային մարզիկը մինչև եզրափակիչ հասնելը հաղթել է Խորվաթիայի, Նիդերլանդների և Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Եզրափակիչում նա մրցել է ուզբեկ Ալիշեր Սամանովի հետ և վստահ հաղթանակ է տարել իպոնով։

Հայաստանի մնացած 4 ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը, որը, սակայն պարտվել է 3-րդ տեղի համար մրցամարտում և զբաղեցրել է 5-րդ տեղը:

Հայաստանի ձյուդոիստներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: