A
A
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները քաղաքացու մոտից հայտնաբերել են կասկածելի զանգվածներ
Աջակցիր «Ա1+»-ին2022 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Այս մասին տեղեկացնում են ՔԿ ծառայությունից։
Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ: