Բացել լրահոսը Փակել լրահոսը
82898_b
A A
Պաշտոնական

Կորեայի ձորի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Օգոստոսի 28-ին, ժամը 21։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։