Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-1-857
A A
Հասարակություն

Շիրակի մարզում 32-ամյա վարորդը իր վարած ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 09:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101–րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին:

Վթարի հետևանքով ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Նախաձեռնվել է վարույթ: