Բացել լրահոսը Փակել լրահոսը
աստվածածին
A A
Հասարակություն

Այսօր Աստվածածնի գոտու գյուտի տոնն է

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը։ Տոնը շարժական է, նշվում է Վերափոխման հաջորդ կիրակի օրը։ Այն Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է։ Հայ իրականության մեջ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը՝ 1774 թվականին հրատարակած օրացույցում:

Սրբերի մաունքներն ու նրանց պատկանող իրերը Եկեղեցու և հավատացյալների համար հատուկ նշանակություն ունեն։

Ըստ ավանդության՝ Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում գտնվում է Սուրբ Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այնտեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում:

Հետագայում Սուրբ Աստվածամոր գոտին մասնաբաշխվեց տարբեր եկեղեցիների: Երբ Հունաց Ռոմանոս Արգիրի կայսեր դուստրը ամուսնացավ Վրաց Բագրատ թագավորի հետ, իր հետ բերեց գոտուց մի մաս, որն այժմ գտնվում է Վրաստանում՝ Ալեքսանդր կայսեր կառուցած տաճարում: Իսկ մյուս մասն Աթենյան եկեղեցում է: Սուրբ Կույսի գոտին կայսեր կողմից զարդարվել էր մարգարիտներով ու զմրուխտներով:

 

 Qahana.am